
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: 28 պատգամավոր կողմ է քվեարկել Ասլան Բժանիայի հրաժարականին, 1-ը՝ դեմ:
Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր սահմանադրական մեծամասնություն՝ 24 ձայն։
Ըստ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության՝ նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Բադրա Գունբան։ Վարչապետի պաշտոնում կնշանակվի Վալերի Բգանբան՝ խորհրդարանի նախկին խոսնակը։