
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնանկ արված Գնել Սանոսյանին փոխարինող է գտել:
Գործադիրի ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարի թեկնածուն ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն է: Վերջինս նախկինում Արմավիրի մադզպետի, այնուհետեււ՝ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել:
Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն նա մեր զանգերին եւ նամակներին այդպես էլ չարձագանքեց:
Քրիստինա Մուշեղյան