
Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը և Հայաստանը նախ և առաջ պետք է ավարտին հասցնեն դրա տեքստի վրա աշխատանքը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Դրական ենք գնահատում տեքստում դեռևս բաց մնացած որոշ հարցերի շուրջ համաձայնության գալու հեռանկարները», – նշել է նա:
Բաքվից կրկին հայտարարել են, թե խաղաղության գործընթացի հաջող ավարտի գլխավոր խոչընդոտը, «Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային հավակնություններն են»՝ կրկին հիշատակելով ՀՀ Սահմանադրությունը։