Գյուղնախարարն ի կատար ածեց աղջկա երազանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքում ապրող Ցակարյանների ընտանինքին:

Նշենք, որ 40-ամյա Սուրեն Ցակարյանը քսան տարուց ավելի է, ինչ իր երկու դստեր, որդու, ով այժմ ծառայում է Հայոց բանակում, և կնոջ հետ ապրում է  Կոտայքի մարզի Արտավազ համայնքում: Ցակարյաններն այն խեղճ ընտանիքների շարքին են պատկանում, ովքեր եկամտի ոչ մի աղբյուր չունեն: Նրանք չեն օգտվում նույնիսկ ընտանեկան կամ «Օգնության» ցուցակից:

Ամռան և աշնան ամիսներին 40-ամյա Սուրենը գյուղի բնակիչների այգիներում  հողագործական աշխատանքներ է կատարում, որի համար վճարվում է չնչին` 3000 կամ 5000 դրամի չափով:

Ցակարյանների ընտանիքի անդամները գյուղի խանութից պարտքով վերցնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները` հաց, մակարոնեղեն, ձեթ, սուրճ, շաքարավազ:

Սուրենի ավագ դուստրը` 18-ամյա Վարսենիկը, հորն օգնում է հողագործական աշխատանքների ժամանակ. ՙՇատ կուզեի վարսահարդարի դասընթացների մասնակցել, բայց ափսոս գումար չկա: Սպասում ենք, թե երբ է գալու կարտոֆիլի ցանքի ժամանակը, որպեսզի գոնե մի փոքր գումար աշխատեմ ու հորս ուսերին ընկած հոգսը թեթևացնեմ՚:

Վարսենիկն ունի առողջական խնդիրներ. նրան անհրաժեշտ է վահանաձև գեղձի շտապ վիրահատություն, որի համար, սակայն, նույնպես չկա անհրաժեշտ գումար: Սուրենի կինը` տիկին Կարինեն, երազում է մի օր սեփական կով ունենալու մասին. «Գոնե պանիր, կաթ, մածուն կունենանք»:

kovik

Ցակարյան ամուսինների կրտսեր աղջիկը՝ 8-ամյա Լիաննան, ում ծննդյան օրը մարտի 13-ին էր, երազում էր կով և հեքիաթի գրքեր ունենալու մասին. «Մի հատ կով, որ կաթ տա, հեքիաթի գրքեր ու տետրեր»:

Մարտի 13-ին 8-ամյա Լիաննայի երազանքը «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ի կատար ածվեց. գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ցակարյանների ընտանիքին մեկ կով տվեց:

DSCF0629 DSCF0631 DSCF0635

ՍՅՈՒՆԷ  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս