
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է մոտ 9,5 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի համար հարձակողական և հետախուզական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Կառավարությունը հայտարարում է 7,5 միլիոն ֆունտ ստեռլինգի (9,5 միլիոն դոլար) լրացուցիչ ռազմական աջակցության մասին՝ նոր հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա կտեղափոխվեն Մեծ Բրիտանիայի և Լատվիայի գլխավորած երկրների կոալիցիայի միջոցով, որոնք համատեղ անօդաչու սարքեր են գնում Կիևի համար: