
Առնվազն 17,492 երեխա է մահացել 2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է իրենց Telegram ալիքում։
Զեկույցի համաձայն՝ մահացածների թվում կա 211 նորածին և մինչև 1 տարեկան 825 երեխա։ Առնվազն 35,060 անչափահասներ կորցրել են ծնողներից մեկին կամ երկուսին, իսկ մոտ 3,500-ը տառապում է խրոնիկական թերսնումից։
Գազայի իշխանությունների մամուլի ծառայության տվյալներով՝ իսրայելական հարվածների են ենթարկվել տեղահանվածների 204 ժամանակավոր կացարաններ։ Ռմբակոծության հետեւանքով շուրջ 130 ուսումնական հաստատություն ամբողջությամբ ավերվել է, իսկ ավելի քան 340-ը զգալիորեն տուժել է գնդակոծությունից։ Շուրջ 785 հազար աշակերտ զրկվել է դասերին մասնակցելու և կրթությունը շարունակելու հնարավորությունից։