Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանը այսօր կեսօրին զանգահարել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը:

Համենայնեպս, ՔՊ պատգամավորները ArmLur.am-ին այսպես պատմեցին. Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է Զեյնալյանն ու Աղազարյանը պատգամավորական մանդատները վայր դնեն:

Նարեկ Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրև սեփական նախաձեռնություն: Իսկ Աղազարյանն ասել է, որ չի պատրստվում վայր դնել իր մանդատը՝ հավելելով՝ ինչ ուզում են անեն:

Նոյեմբերի 17-23-ը արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց հեռախոսազանգի ու նման զրույցի մասին լուրը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աղազարյանը այսօր երեկոյան կանչվել է ՔՊ բարձրագույն մարմին՝ վարչության նիստին: Այնտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացատրել են Աղազարյանին, որ պետք է պատգամավորկան մանդատից ինքնակամ հրաժարվի:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նա ևս մանդատից հրաժարվելու դիմումը գրեց քիչ առաջ:

Լուսանկարում Հովիկ Աղազարյանն է՝ ՔՊ այսօրվա նիստին.

Պատճառը ԱԺ հայտնի լսումների օրը նրա ցուցաբերած վարքագիծն է, երբ ԱԺ ամբիոնից իր որդու քրգործի հարցերն էր լուծում՝ բախվելով Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ:

Նարեկ Զեյնալյանն էլ նույն պատճառով գնաց. նա էլ վատ տոնայնությամբ հակադարձեց Քյարամյանին, թե «ձեր աշխատասենյակում չեք, ինչ ձևով եք խոսում»:

Այսպիսով, թեեւ Քյարամյանին աշխատանքից ազատեց Փաշինյանը, բայց փորձում է նաև արդարության զգացում ապահովել նրա համար:

Հերթը Անդրանիկ Քոչարյանինն է:




Լրահոս