
Չորեքշաբթի Ադրբեջանի Շամախիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, համապատասխան տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիրգուլու կայարանից 14 կմ հարավ-արևմուտք՝ 45 կմ խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 բալ, հայտնում են սեյսմոլոգները։
Զոհեր, ավերածություններ չկան։