ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Շրջակա միջավայրի փոխնախարարը չի իմացել, թե ինչու են իրեն ազատում պաշտոնից։ Վերջինիս գիշերը ասել են, որ ազատման դիմում գրի, իսկ թե ինչի համար, ինքն էլ չի իմացել։
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է տեքստում:
Նա այս պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունիսին։ Ավելի վաղ Մկրտչյանն արդարադատության նախարարի տեղակալն էր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան