
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։
Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում»,- նշված է հաղորդագրության մեջ։