Զորի Բալայանը՝ «ուղեկցողի» դերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային թև և ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ինչպես երևում է լուսանկարներից, Բ. Սահակյանին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Իսկ նրանց աշխատանքներին հետևել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Զ. Բալայանն արդեն սովորություն է դարձրել իր աչքով հետևել բոլոր գործընթացներին, այնուհետև՝ տեսակետ հայտնել: Վերջին ժամանակահատվածում տեղեկություններ էին շրջանառվում, որ Զ. Բալայանը ցանկանում է հաջորդ վարչապետի դերում Սեյրան Օհանյանին տեսնել:

Հաղորդագրությունում նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հետ սահմանագծի ամրապնդման խնդիրներին:

Երկրի ղեկավարը հարավային թևի և ամբողջ հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ամենահուսալի գրավականն է համարել երկրի անվտանգության ապահովումը, որն իրականացնում է Պաշտպանության բանակը: Նա նաև հավելել է, որ այսուհետ նույնպես կարվի հնարավորը Զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը պահպանելու ուղղությամբ:




Լրահոս