
ArmLur․am-ի թղթակիցը Խորհրդարանից փոխանցում է, որ քիչ առաջ Խորհրդարան է եկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը լրագրողներին հրավիրել է իր աշխատասենյակ՝ պարզաբանելու իր մանդատը վայր դնելու հարցը, և հայտարարել՝ 5-րդ ալիքին և ArmLur․am լրատվականին հարցազրույց չի տալու։
Ըստ ArmLur․am-ի տեղեկությունների՝ լրագրողների հետ զրույցում Աղազարյանը հայտարարել է, որ իր օրակարգում մանդատ դնելու հարց չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան