Նիկոլ Փաշինյանը հեղափոխական մուրճով մտել է պետական կառույցներ եւ պաշտոնանկությունների շքերթ սկսել:
Նոյեմբերի 17-ին հրապարակվել էր պաշտոնյաների ցանկ, որոնց Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով տեղեկացրել էր՝ դիմում գրեն եւ հեռանան:
Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված պաշտոնյաներն են՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Հայտնի դարձավ նաև, որ երեկ մանդատը վայր դնելու մասին հայտնել է Նարեկ Զեյնալյանը: Մանդատը վայր դնելու պահանջ է դրվել նաև Հովիկ Աղազարյանի առջև, սակայն նա դեռ համառում է:
ArmLur․am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան