
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին ազատել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳ նախարար: