
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում։