
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում Հայաստանի ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արթուր Դալիբալթյանը Լիբանանում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 25-ից։
Գնդապետ Արթուր Դալիբալթայանը զբաղեցրել է նաև Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնը։