Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում տեղադրել լրատվական հոդված www.armlur.am ինտերնետային կայքում հետևյալ վերնագրով՝ ««Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունը ներողություն է խնդրում «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավար Մհեր Լևոնի Դերձյանից», իսկ բովանդակությունը շարադրել հետևյալ կերպ «29.03.2019թ. armlur.am պորտալում լույս է տեսել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով հրապարակում: Հայտնում ենք, որ հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Մհեր Դերձյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն ենք խնդրում: Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Դերձյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, հերքում հրապարակելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին բավարարվել է մասնակի։ Ստորև ներկայացվում է դատարանի կայացրած վճռի բովանդակությունն ամբողջությամբ» և շարադրել վճռի բովանդակությունն ամբողջությամբ։
Հոդվածը տեղադրել www.armlur.am ինտերնետային կայքում առավոտյան ժամը 09:30-12:00 ընկած հատվածում, աշխատանքային օր երկուշաբթիից ուրբաթ օրերից որևիցե մեկը: Հոդվածի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, հոդվածը տեղադրել www.armlur.am ինտերնետային կայքում նույն ժամկետով, հոդվածը www.armlur.am ինտերնետային կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, հոդվածին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական արտահայտություններ պարունակող 29.03.2019թ. լրատվական հոդվածինն է եղել:
1.2. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել www.armlur.am կայքում 29.03.2019 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած՝ Մհեր Լևոնի Դերձյանի վերաբերյալ կատարված զրպարտություն համարվող «Հայաստանից փախնել» արտահայտությունը: Նույն կայքում, երկուշաբթիից ուրբաթ օրերից որևիցե մեկ աշխատանքային օր, նույն ժամկետով, նույն եղանակով, ցուցադրման նույն առաջնահերթությամբ ինչպիսին զրպարտություն պարունակող 29.03.2019թ. լրատվական հոդվածինն է եղել տեղադրել «Հերքում» խորագրով հետևյալ հայտարարությունը՝ ««Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունը հերքում է 29.03.2019թ. armlur.am պորտալում ««Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով հրապարակման մեջ Մհեր Լևոնի Դերձյանի վերաբերյալ կատարված «Հայաստանից փախնել» արտահայտությունը: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը»: