
Նոյեմբերի 19-ին, ժամը 23:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 քմ):