ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 210-ից ավել քրեական գործ․ «խեղդվում ենք»․ քրեական գործեր քննող դատավորների օգնականները պատրաստվում են դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ քրեական գործեր քննող դատավորների օգնականները հրաժարվում են այս պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեութունը:

Բանն այն է, որ դատական համակարգը ահազանգում է, որ բոլոր քրեական գործեր քննող դատավորներին հեռացնում են համակարգից, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ, Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին ու նրանց վարույթում քննվող գործերը բաշխել են գործող դատավորների վրա:

Օրինակ՝ Կարեն Ֆարխոյանի վարույթում այս պահին մոտ 210 քրեական գործ կա, մեկ այլ դատավորի վարույթում՝ մոտ 180 քրեական գործ, և այս գերծանրաբեռնված պայմաններում աշխատակազմը ի վիճակի չէ աշխատել, ուստի առաջիկայում ազատումներ կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս