ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկանում էինք ազատվել Ռուսաստանի ստվերից. ՀՀ-ում Լատվիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մեծ շուքով նշվեց Լատվիայի առաջին հանրապետության անկախության 106 ամյակը. միջոցառումը մեկնարկեց Լատվիայի ազգային օրհներգով, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա Լատվիայի դեսպան տիկին Էդիթ Մեդնեն հանդես եկավ ելույթի խոսքով:

«Որպես ազգ բազմիցս կանգնում ենք խոչընդոտների առջև, սակայն համախմբումն օգնում է մեզ: Միասնությունն է, որ օգնել է մեզ հռչակվելու անկախ պետություն, հաղթելու անկախության մեր պատերազմում և միանալու Եվրոպական միությանը 2004 թվականին՝ ավարտելով անդամակցության տասնամյա երկարաժամկետ գործընթացը»,- ասել է Մեդնեն։

Դեսպանը տեղեկացրեց, որ համերաշխություն հայտնելով ուկրաինացիներին՝ Լատվիայում 1000 մոմ են վառել՝ ի հիշատակ պատերազմի բոլոր զոհերի:

«Եվրամիությանն անդամակցելը հեշտ առաջադրանք չէր, մեզ երբեմն թվում էր, թե Եվրամիությունը մեզ լավ չի հասկանում և կարծում է, որ որոշ բաներ ի վիճակի չենք անել, բայց մենք այլ տարբերակ չունեինք: Մենք ցանկանում էինք լինել ապահով, ժողովրդավարական և օրենքի գերակայության աշխարհում, մենք ցանկանում էին փախչել Ռուսաստանի ստվերից․․․

Լատվիան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և մենք հորդորում ենք Հայաստանին շարունակել բարեփոխումների գործընթացը: Հայաստանն այս հարցում իսկապես հաջողում է: Քանի որ Լատվիան և բալթյան տարածաշրջանի մյուս երկրները եղել են նման անցման մեջ, մենք հասկանում ենք ձեզ և առաջարկում ենք մեր փորձն ու աջակցությունը»,- նշել է Մեդնեն։

Ելույթի ավարտին տիկին Մեդնեն շնորհակալություն հայտնեց ներկաներին, Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին և իր թիմին՝ Հայաստանում կատարած մեծ աշխատանքի համար:
Ապա ելույթ ունեցավ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով ելույթի ընթացքում նշեց, որ տոնը լավ առիթ է ընդգծելու՝ Հայաստանի և Լատվիայի Հանրապետությունների միջև առկա հարաբերությունների հիմքում ընկած ջերմ բարեկամական կապերն ու ընդհանրական արժեքները, որոնք արդյունավետ համագործակցության գրավական են:

Միջոցառման ընթացքում ArmLur.am-ը բացառիկ զրույց ունեցավ Հայաստանում Լատվիայի դեսպան տիկին Մեդնեի հետ՝ Հայաստանի և Լատվիայի միջև առկա հարաբերությունների շուրջ։

«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ դիրքերում են: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Լատվիան անցել է ԵՄ անդամակցության ճանապարհը և մենք գիտենք, որ դա հեշտ ճանապարհ չէ, սակայն հնարավոր է: Մեզ համար այդ ճանապարհը տասը տարի տևեց: Կարծում եմ, որ այլ երկրների օգնությամբ՝ դուք դա ավելի արագ կհաջողեք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դեսպանը։

ArmLur.am լրատվականը զրուցեց նաեւ Հայաստանում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ՝ հետաքրքրվելով նրանից հայ-լատվիական տնտեսական հարաբերությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հուրի Բաղդասարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս