
Իսրայելական ուժերի հարվածների հետևանքով Գազայի հատվածում սպանվել է առնվազն 33 պաղեստինցի, այդ թվում՝ մեկ փրկարար:
Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին:
Ըստ պաշտոնյաների՝ իսրայելական ուժերը հյուսիսային հատվածում ավելի խորն են ներխուժել՝ ռմբակոծելով հիվանդանոցը և պայթեցնելով տներ: