
ԱՄՆ-ն օգտագործել է վետոյի իր իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը պահանջել է անհապաղ և անվերապահ հրադադար Գազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամից 14-ը։
ԱՄՆ-ը չի կարող համաձայնել Գազայի հատվածում անվերապահ հրադադարին, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:
Բանաձևի նախագծում կա նաև կետ, ըստ որի, փաստաթղթի ընդունման դեպքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք շաբաթվա ընթացքում պետք է բանաձևի կատարման մասին գրավոր զեկույց ներկայացներ Անվտանգության խորհրդին։