
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստում պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, որն ընդունվել է կուսակիցների կողմից:
Լրագրողների հետ առանձնազրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը դեռևս փետրվարին բանավոր հայտնել է, որ ցանակնում է հրաժարական տալ:
«Դա Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է, և մենք հարգում ենք այն: Դեռևս ոչ ոք չի ներկայացրել իր թեկնածությունը, իսկ նոր վարչապետ կնշանակվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում»,- իր խոսքում նշեց Շարմազանովը` չբացառելով, որ նոր վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ական:
Շարմազանովը բացառեց այն տեսակետը, որ վարչապետի հրաժարականը կազդի Հայաստանի` Մաքսային միությանը միանալուն:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: