Իրազեկում. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի
մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի
դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը»
թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ