
«Ես դեմ եմ, որ Հայաստանը լինի օլիգարխիկ երկիր»:
Եկել է արատները քննադատելու ժամանակը. ԱԱԽՔ-ը մի կողմից, մարզից մարզ շրջելով, խոշոր բիզնեսը քննադատում, ավանդների ու սոցիալական ապահովության մաշված ձայնապնակն է պտտեցնում, մյուս կողմից էլ օլիգարխներին է ներառում սեփական կուսակցություն` ընտրություններում հաջողության հասնելու հույսով: Մի՞թե պարզ չէ, որ օլիգարխներն օլիգարխ չէին լինի, եթե չլիներ խոշոր բիզնեսը: Իսկ միայն մանր ու միջին բիզնեսի առկայության պայմաններում մեծահարուստներն այնքան շատ չէին լինի, որ նույնիսկ ՕԵԿ-ում ընդգրկվեին, եւ Ա.Բաղդասարյանը ո՛չ քվեի, ո՛չ փողի ակնկալիք չէր ունենա: