Ստամբուլում կյանքից հեռացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Ստամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը:  Սրբազան հոր մարմինը տեղափոխվել է Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի։ Օծման և հուղարկավորության մասին կհաղորդվի լրացուցիչ։

Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը ծնվել է 1942 թվականին Ստամբուլում։ 1992-2018 թթ. եղել է Գերմանիայի հայոց թեմի առաջին առաջնորդը,  2017-2019 թթ. եղել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ,  2017-2019 թվականներին եղել է Պոլսո հայոց պատրիարքության տեղապահը:

Սրբազան հայրը Երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Սուրբ Ներսես Շնորհակլի շքանշանին։




Լրահոս