ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետախուզում՝ Աջափնյակում եղբորը կրակած ու կյանքից զրկած տղամարդու նկատմամբ. ով է հիվանդանոցում ծանր վիճակում հայտնվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Աջափնյակի կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կալանավորումը բավարարվել է, եւ հայտարարվել է հետախուզում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Փարաքարի ՔՊ-ական գյուղապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը այս գործով վիրավորներից մեկն է, որին կրակոցներից երկու օր հետո ազատեցին պաշտոնից :

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աջափնյակի կրակոցներից։ Եղբայրը կրակել է եղբոր վրա ու նրան զրկել կյանքից։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Աջափնյակում հայտնի «Վլե»-ի ավտոլվացման կետի մոտ են գնացել մի խումբ տղաներ հարցերի պարզաբանման նպատակով։ Լվացման կետը պատկանել է Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը, որը նույնպես դեպքի վայրում է եղել՝ իր ընկերների կողքին լինելու ու նրանց վրա եկած անձանց, ըստ էության, պատասխան տալու համար։

Արդյունքում, ավտոլվացման կետի մոտ հնչել են կրակոցներ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը կռվի է գնացել եղբոր հետ, հանել է զենքն ու կրակել, ինչի հետեւանքով փամփուշտը դիպել է իր եղբորը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։

Shamshyan.com-ը գրել էր, որ  նոյեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կրակոցներից մեկ անձ սպանվել է։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով, ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:

Քնար Մանուկյան




Լրահոս