Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին:
Փաշինյանը նկատողություն արեց նորանշանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ ասելով․ «Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ: Ինչքա՞ն կարելի է սենց, ժողովո՛ւրդ ջան: Հիմա ասում եմ՝ կարո՞ղ են այդ գյուղի ժողովուրդը և հանրապետության ժողովուրդն ասել՝ վարչապետը սուտ ասեց: Իհարկե, կարող են ասել: Հիմա կարո՞ղ են բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց, հետո քամի էր, բայց դա ի՞նչ կապ ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում