
Հանրապետությունում գրանցվել է հերթական մահվան դեպքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով։
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին:
Վարորդը տեղում մահացել է։
ArmLur.am-ը դեպքի վայրից ներկայացնում է տեսանյութեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան