ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, հայհոյանքներ, քաշքշոց՝ Երևանի քաղաքապետարանում․ միջադեպից՝ 1 տարի անց․ ինչին են սպասում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում իրավիճակը թեժ էր․ հայհոյանքեր, ծեծկռտուք, հրմշտոց, միմյանց սպառնալու հայտարարություներ: Քննչական կոմիտեում դեպքից մեկ տարի անց դեռ նախաքննությունը շարունակվում է, ինչին են սպասում իրավապահները:

2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստելու իր տեղը սկսվեց կռիվ կինոն

Այս կռիվը ավելի թեժացավ քաղաքապետարանի միջանցքում, որտեղ խառնվեցին թաղապետները ու ըստ ականատեսների՝ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վիճել ու հարվածներ էին հասցրել միմյանց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը , որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը եւ վերջ:

Եվ ահա այս աղմկահարույց միջադեպից մեկ տարի անց ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ինչով ավարտվեց քրեկան վարույթը, ի պատասխան հայտնեցին.

«Դեռ նախաքննության փուլում է․ քրեական հետապնդման ենթարկվող անձ այս պահի դրությամբ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս