«Բացառում եմ, որ Կարեն Սարուխանյանը վայր դնի մանդատը»․ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնախու Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։

Վերջինիս թեստի արդյունքը եղել է դրական, ինչը ՔՊ-ում նոր կրքեր է բորբոքել։

Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց, որ թեստի դրական արդյունքից հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին։

Շրջանառվում են նաեւ տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն նա ողջ օրը անհասնելի էր։

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խնբակցության պատգամավոր Էմմա Պալյանը վստահ հայտարարեց․

«Ես բացառում եմ, որ Կարեն Սարուխանյանի մանդատը վայր դնելու հարց քննարկվի, լինելով քաղաքական թիմի անդամ՝ որևէ պատճառ չեմ տեսնում»,- ասաց նա։

Հարցին՝ որ պատճառը նրա թեստի դրական արդյունքն է, Էմմա Պալյանն ասաց․

«Լիքը բաներ են հրապարակվում, որոնք իրականության հետ աղերս չունեն»։

Ինչ վերաբերվում է Գյումրու քաղաքապետի թեկնածուի փոփոխությանը՝ Էմմա Պալյանը նշեց, որ այս պահին թեկնածու փոխելու մասին տեղեկություն չունի։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս