ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ՀՀ-ում Լատվիայի դեսպան տիկին Էդիթ Մեդնեի հետ, որի ընթացքում դեսպանից հետաքրքրվել ենք՝ արդյոք Լատվիայի և Ադրբեջանի միջև արժեհամակարգային տարբերությունները արգելք չեն հանդիսացել COP29-ին Լատվիայի մասնակցության համար:
«COP-ը կլիմայական փոփոխությունների մասին է, և դա շատ կարևոր ողջ աշխարհի համար՝ Լատվիայի, Հայաստանի և Ադրբեջանի», – նշեց տիկին Մեդնեն:
Հիշեցնենք, որ Բաքվում նոյեմբերի 11-ից մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը, որը կտևի մինչև նոյեմբերի 22-ը։
COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
Հավելենք, որ միջոցառումների գլխավոր հյուրը էկոակտիվիստ Գրետա Թունբերգ է, որը, ի դեպ, հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հուրի Բաղդասարյան, Հովսեփ Հովսեփյան