
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ.–Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով»,-հայտնում են քաղաքապետարանից։