«Հաճախ է լինում, որ քաղաքապետի պաշտոնը դառնում է ցատկահարթակ` վարչապետ դառնալու ճանապարհին»:
Հմայակը երեւի թե Կարեն Կարապետյանին նկատի ունի, բայց այս դեպքում վերջինս ոչ թե քաղաքապետարանից կառավարություն ընկած կարճ ճանապարհը կտրեց, այլ ցատկահարթակը նրան միանգամից Մոսկվա հասցրեց: Իսկ հետադարձ թռիչքի դժվար է սպասել: Համենայնդեպս, նախկին քաղաքապետը Երեւան վերադառնալու դեպքում հազիվ թե վարչապետի աթոռին հայտնվի: Սեւ ամպեր են կուտակվում նրա գլխին, եւ ասում են, թե ցատկահարթակը նրան ճաղերից այն կողմ կարող է հասցնել: Ըստ տեղեկությունների` «Հայռուսգազարդ»-ում խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել: