Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Շանթ Խաչատրյանը (72 կգ)։ Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Տիգրան Մինասյանը (55 կգ):

Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։




Լրահոս