
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների (ընդհանուր՝ 2 միլիոն 800 հազար)։ Ներկայացվել է 3 միլիոն 500 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։