
Գազայի առողջապահության նախարարությունը թարմացրել է Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների տվյալները. 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը, ավելի քան 104 հազար մարդ վիրավորվել է:
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 44056-ի, տուժել է 104268 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 71, վիրավորվել՝ 176 մարդ։