ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերը, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ճանաչում են Հռոմի ստատուտին համապատասխան, պարտավոր են կատարել նրա որոշումները:
«Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի անկախությունն ու իրավասությունը և լիովին աջակցում ենք միջազգային ամենածանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նրա աշխատանքին։ Հռոմի ստատուտի մասնակից 125 պետությունները պարտավոր են հարգել և ի կատար ածել դատարանի որոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին:
Ավելի վաղ ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:
Դատարանը նաև մերժել Է Իսրայելի փաստարկները, որոնք փորձել են վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների նկատմամբ երաշխավորագրեր տալու համար: