
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչեւ նոյեմբերի 23-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և Մասիս քաղաքի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: