«Մեզ մոտ արդեն ձեւավորվել է քաղաքական շուկան»:
Քաղաքականությունը թերեւս միայն շուկայի հետ չէր համեմատվել: Չնայած, եթե կա քաղաքական առեւտուր հասկացությունը, ապա այդ առեւտրի քաղաքակիրթ վայրը ոչ թե կուլիսներն են, այլ շուկան, որտեղ սակարկությունները կարող են հրապարակավ տեղի ունենալ: Հավանական է, որ քաղաքական մշակույթի զարգացումը հաջորդ ընտրություններից առաջ հանգեցնի մի իրավիճակի, երբ շուկային փոխարինի սուպերմարկետը: Ժամանակներն արագ են փոփոխվում, իսկ քաղաքականությունն իր գերխնդիրների շարքում պետք է ժամանակի հետ համընթաց առաջ գնա: Այնպես որ, հնարավոր է` քաղաքական շուկայում նոր փաթեթավորված «ապրանքատեսակներ» հայտնվեն` գայթակղիչ արտաքինով: