«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 18-ից նոյեմբերի 23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկիր, այդ թվում եւ Թուրքիան։
Հայաստանը եւս ներկայացված է լինելու առաջնությունում։ Սակայն, եթե ի սկզբանե ՀՀ-ից մասնակցության հայտ ներկայացրած մարզիկները գործող չեմպիոններն էին, ապա այժմ, պարզվում է, որ նրանց թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը՝ առանց որեւէ պատճառաբանության։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ թույլ չեն տվել առաջնությանը մասնակցել ներկա պահին ժամկետային զինծառայողներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, Եվրոպայի չեմպիոններ Արման Անդրեասյանին եւ Վազգեն Թեւանյանին, աշխարհի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանին, բանակայինների աշխարհի չեմպիոն Գեւորգ Թադեւոսյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին, Եվրոպայի երիտասարդների մրցանակակիր Կնյազ Իբոյանին։ Արդյունքում, Հայաստանը տվյալ առաջնությունում ներկայացնելու են յուրաքանչյուր քաշի «երրորդ համարները», այլ ոչ չեմպիոնները։ Մինչդեռ Թուրքիան առաջննությանը մասնակցելու է բավականին տպավորիչ կազմով, իր, այսպես կոչված, «առաջին համարներով»՝ հավաքականում ունենալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչը վերոնշյալ հայ ըմբշամարտիկների բացակայության պայմաններում, երաշխավորելու է ոչ թե մեր, այլ նրանց հաղթանակը։
Միթե՞ այս ամենն արվում է այն նպատակով, որ հայ ժողովուրդը Հայաստանում կանգնած լսի Թուրքիայի հիմնը: Ինչո՞ւ են պատկան մարմինները նման որոշում կայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ՝ հասկանալու, թե ինչն է նման որոշման պատճառը, վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ըմբիշների կազմը որոշում է ֆեդերացիան ու մարզիչները, եւ նա տեղյակ չէ՝ ում են հայտագրել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային մրցույթներում ներկայացնող եւ միշտ առաջին հորիզոնականները զբաղեցնող ըմբիշները, որոնք այս պահին գտնվում են պարտադիր զինվորական ծառայությունում, ընդգրկված չեն բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնության Հայաստանի պատվիրակության կազմում: Իսկ Թուրքիան՝ հակառակ հայկական կողմի, պատվիրակության կազմում Հայաստան է ուղարկում երկրի լավագույն ըմբիշներին:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԽԱՇԹԱՌԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ ՉԻ ՆՈՐՈԳՎԻ. ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐԸ
Այս տարվա մայիսի 27-ին հորդ անձրեւներից վարարած Աղստեւ գետը շարքից հանեց Իջեւան համայնքի Խաշթառակ եւ Լուսահովիտ գյուղերը միջպետական ավտոճանապարհին կապող, Խաշթառակ գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջը։ Այն փակվեց երթեւեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքեւ կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որն այժմ էլ գործում է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե ե՞րբ է հիմնանորոգվելու Խաշթառակի հիմնական կամուրջը։ Մարզպետարանից պատասխանել են. «Խաշթառակ գյուղի հիմնական կամուրջը չի հիմնանորոգվելու, կառուցվելու է նոր կամուրջ: Կառուցման ժամկետը դեռեւս հայտնի չէ»:
ՎՃԱՐՈՎԻ ԷԿՈՏՈՒՐԵՐԸ ՀԱՆԿԱՐԾ ԴԱՐՁԱՆ ԱՆՎՃԱՐ
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աղբյուրը հայտնեց, որ ազգային պարկի տարածքից 2 հեկտար տարածք ապօրինի կերպով մասնավորին ծախելու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Ազգային պարկի տարածքում ապօրինի կերպով ավազ, քար հանելու, փայտ պատրաստելու, վաճառելու դեպքերի վերաբերյալ նախկինում փաստերով գրել ենք։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը փոխանակ իր գործով՝ բնության հատուկ տարածքի պահպանությամբ զբաղվի, տուրիստական տուրեր է կազմակերպում դեպի Թռչնաքար, Գոշի լիճ, Դիմաց լեռ եւ այլն։ Մեկ արշավի արժեքը՝ 60 հազար դրամ է (մինչեւ 12 անձի համար): Ինչպես նշված է համացանցում տեղադրված հայտարարության մեջ, գինը ներառում է նաեւ պոզիտիվ տրամադրություն, թեյախմություն (1 անձի համար՝ 1000 դրամ), ձկնորսություն եւ այլն։ «Դիլիջան» ազգային պարկը ՊՈԱԿ է, այսինքն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, սակայն կոմերցիոն գործերով է զբաղվում։ «Դիլիջան» ազգային պարկի տուրերի վերաբերյալ հարցում ենք արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նախարարությունից ստացված պատասխանում նշված է. «2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՊՈԱԿ-ում իրականացվել է 18 էկոկրթական միջոցառում, որից 3-ը համայնքի բնակիչների, իսկ 15-ը` ուսումնական հաստատությունների սովորողների հետ: Միջոցառումներին մասնակցել է շուրջ 681 ունկնդիր, որից 99-ը համայնքի բնակիչ, 582-ը` ուսումնական հաստատությունների սաներ: Համայնքի ուսումնական հաստատությունների համար կազմակերպվել է 4 էկոարշավ` անվճար հիմունքներով»։ Համացանցում գովազդված վճարովի տուրերը շրջակա միջավայրի նախարարության կողմից հիմա համարվում են անվճար հիմունքներով էկոարշավներ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ