
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լևոն Վարդանի Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել ռազմամթերք հանդիսացող ակոսափող հրազենի 9մմ 79×18/ տրամաչափի 5 փամփուշտ և ինքնաշեն կամ ձևափոխված ակոսավոր ատրճանակ:
Բացի այդ, Արթուր Մհերի Արշակյանի օժանդակությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանության փորձ, այն է՝ իր կողմից ապօրինի կրած ատրճանակով, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել մի խումբ անձանց՝ Սլավիկ Հրայրի Հովսեփյանի, Նարեկ Հարությունի Մելիքյանի, Միքայել Արամայիսի Ադալյանի, Գևորգ Մուշեղի Բաբայանի և Արթուր Արմենի Մանուկյանի ղղությամբ։
Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սպանությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել՝ որևէ անձի կյանքից չզրկվելու հետևանքով:
Քնար Մանուկյան