Տիգրան Դադունցը՝ Արդարադատության նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Տիգրան Դադունցը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է հրամանի մեջ:

Ավելի վաղ վարչապետի մեկ այլ հրամանով Արմենուհի Հարությունյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 

 




Լրահոս