ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն ներկայացրել է «Վիշապ» զարդերի գովազդային հոլովակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրուշոն «ՊռեԳոմեշ»-ի սիրահարներին ներկայացրել է նոր «Վիշապ» հավաքածուն, որի մասին ազդարարել է գովազդային հոլովակով։

Սիրուշոն գովազդում ներկայացել է սեւ երկար զգեստով, իսկ նրա պարանոցին, ձեռքերին եւ ականջներին աչքի են ընկնում արծաթյա նոր զարդերը։

«Այնքան ուրախ եմ, որ «Վիշապը» ձեզ նույնքան դուր է եկել, որքան մեզ։ Սպասեք, շուտով այն կտեսնեք ավելի մոտիկից, եւ ավելի շատ կսիրեք։ Դուք լավ կզգաք այն կրելիս՝ զգալով, թե ինչպես է այն դիպչում ձեր մաշկին եւ շարժվում ձեզ հետ»,-հոլովակին կից գրել է Սիրուշոն։




Լրահոս