1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։

Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։

Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ 28-29°C։ Ամսվա երկրորդ կեսը բնութագրվեց հիմնականում նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հատկապես ցուրտ էր ամսվա վերջին տասնօրյակը, երբ Արարատյան դաշտում գրանցվեցին -2°C-ից մինչև -3°C նվազագույն ջերմաստիճաններ, իսկ Աշոցքում՝ -9․5°C։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 10․4°C, իսկ ամենացուրտը՝ 1951 թվականին՝ 3․4°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հոկտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմեց 149մմ՝ նորմայից գրեթե 3 անգամ ավել, իսկ ամենաչորը՝ 1974 և 2019 թվականներին ընդամենը 7․1- 7․2մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սկսած 1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 12մմ-ով։




Լրահոս