ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապել են աթոռին ու ծեծել. ապացույցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի Դատախազության դեմ բողոք-ակցիա իրականացրած Սևակ Բաբայանին ոստիկանության Կումայրի բաժնում խոշտանգել են:

ArmLur.am-ին ահազանգել էր վերջինիս ընկերը՝ նշելով, որ Բաբայանը ճարահատյալ գնացել է Շիրակի մարզի Դատախազություն իր ոտնահարված իրավունքների վերականգման համար, սակայն նրան տարել են ոստիկանության Կումարի բաժին, կապել, խոշտանգել ու ծեծել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սևակ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հաղթանակի պողոտայի 6 հասցեում տեղակայված Շիրակի մարզի Դատախազության վարչական շենքի մոտ կատարել է խուլիգանություն։

Նա հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ դեպքի վայրում գտնվող և հարևանությամբ բնակվող անձանց անդորրը խախտելով։

ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ Բաբայանը պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի օդանավակայանի գծային բաժնի պետ Թ. Թովմասյանի, նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Է. Կալկոյանի և նույն բաժանմունքի տեսուչ Կ. Ղանդիլյանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս