«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ. ՍԴ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ». այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Հ1-ի եթերում:

Նա, մասնավորապես, ասել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածում, Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա, գրված է, որ օրենքը շարունակում է գործել: Եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն»:

ՍԴ նախագահը նաև նշել է, որ աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ պահելու համակարգը առնվազն սեպտեմբերի 30-ից հետո Հայաստանում գոյություն ունենալ չի կարող:

Սեպտեմբերի 30-ը, Հարությունյանի խոսքով, այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կառավարությունն ու ԱԺ-ն պետք է ոչ միայն այս օրենքը, այլև 50-ից ավելի օրենսդրական ակտ համապատասխանեցնեն ՍԴ որոշման պահանջներին:




Լրահոս