ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնանկումը փոխարինվել է գնաճով, ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»:

Հոկտեմբերի արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում` 5,9%, Ղազախստանում` 8,5%, Ղրղզստանում` 4,8%, Ռուսաստանում` 8,5%:

2023 թվականի դեկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին գնաճի տեմպերի 1,3 տոկոսային կետով դանդաղում է արձանագրվել Ղազախստանում, Ղրղզստանում՝ 2,5 տոկոսային կետով, իսկ Բելառուսում գնաճի 0,1 տոկոսային կետով արագացում է արձանագրվել, 1,1 տոկոսային կետով էլ` Ռուսաստանում։

Հաղորդագրության համաձայն՝ սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել պարենային ապրանքների գծով Ղազախստանում եւ Ղրղզստանում, ոչ պարենային ապրանքների գծով՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում, ծառայությունների գծով ՝ Բելառուսում եւ Ղրղզստանում։

«Գների կայունության պահպանմանը նպաստել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի կողմից սպառողական գների աճի սահմանափակման ուղղված միջոցառումները», – նշել են մամուլի ծառայությունում։

Գնաճի մակարդակը (սպառողական գների ցուցիչը), համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածի, տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ ԵՏՀ-ն պարբերաբար ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մոնիտորինգ է իրականացնում։

 

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նիստի մեկնարկին որոշում է կայացվել անկախ մարմնի կողմից FREDA-ի ակտիվների գնահատումն իրականացնելու վերաբերյալ, որի արդյունքների հիման վրա կորոշվի հիմնադրամի հետագա գործունեության հարցը։ Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի 2022 եւ 2023 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության պատրաստած ֆինանսական հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները։

Քննարկվել են 2023-2025 թթ.-ի ամփոփ բյուջեի եւ պահպանման ծախսերի նախահաշվի նախագծերը, ինչպես նաեւ 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտորական ընկերության մրցույթ հայտարարելու հարցը։




Լրահոս