Այսօր Ջրաներկի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին նշվում է Ջրաներկի միջազգային օրը (World Watercolor Day):

Տոնի նախաձեռնողը մեքսիկացի նկարիչ Ալֆրեդո Գուատի Ռոխոն է: Ջրանկարիչը, ով համոզված էր, որ ջրաներկով կարելի է փոխանցել աշխարհի գեղեցկությունը, 1991 թվականին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 23-ին ջրաներկի օր անցկացնել։

Հենց նրա ջանքերով 20-րդ դարի երկրորդ կեսին ծնվեց ջրաներկի հանդեպ հետաքրքրությունը: Ինքը՝ Ալֆրեդո Գուատի Ռոխոն, առաջինն էր, ով հիմնեց Մեքսիկայի ջրանկարիչների միությունը, ջրաներկի թանգարանը, ապա նպաստեց նման միությունների տարածմանն այլ երկրներում:

Ջրաներկի պատմության մեջ նշանակալից իրադարձություն դարձավ Չինաստանում թղթի հայտնագործությունն ու այն նկարների համար որպես հիմք օգտագործելը: Եվրոպայում գեղանկարչության այդ տեխնիկան հայտնվել է ավելի ուշ՝ 17-րդ դարում:




Լրահոս