ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել, եւ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։

 

Գլխավոր դատախազությունում այդ տեղեկությունը բոլորին հայտնի է, եւ նրանք ներքին կարգով այս պահին հրաժեշտ են տալիս Արթուր Պողոսյանին եւ լավ աշխատանք մաղթում հետագա պաշտոնում։

Իսկ ինչ ճանապարհ է անցել նա։

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 10-ին։

 

Կրթություն

1998-2002թթ. – սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։

 

Այլ տեղեկություններ

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ

2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

ՀՀ նախագահի 2020 թվականին դեկտեմբերի 18-ի ՆՀ-344-Ա հրամանագրով պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2021 թվականին սեպտեմբերի 13-ի ՆՀ-266-Ա հրամանագրով՝ Արիության մեդալով։

2023 թ.-ի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային

գործունեություն

2022 թվականի սեպտեմբերի 30-ին նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ:

2022 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին։

2020 թվականի մայիսի 15-ից մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 28-ը Ա. Պողոսյանը զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը։

18.04.2017-13.05.2020թթ. – Լոռու մարզի դատախազի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիսի 13-14-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։

11.11.2013-18.04.2017թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ,

13.04.2013-11.11.2013թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,

27.10.2011-13.04.2013թթ. – Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ,

22.04.2011-27.10.2011թթ. – Լոռու մարզի դատախազության դատախազ,

08.08.2006-21.04.2011թթ. – զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի քննիչի, նույն վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչի, ապա՝ ավագ քննիչի պաշտոնները։

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Աջափնյակի կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կալանավորումը բավարարվել է, եւ հայտարարվել է հետախուզում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փարաքարի ՔՊ-ական գյուղապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը այս գործով վիրավորներից մեկն է, որին կրակոցներից երկու օր հետո ազատեցին պաշտոնից :

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Աջափնյակի կրակոցներից։ Եղբայրը կրակել է եղբոր վրա ու նրան զրկել կյանքից։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Աջափնյակում հայտնի «Վլե»-ի ավտոլվացման կետի մոտ են գնացել մի խումբ տղաներ հարցերի պարզաբանման նպատակով։ Լվացման կետը պատկանել է Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը, որը նույնպես դեպքի վայրում է եղել՝ իր ընկերների կողքին լինելու ու նրանց դեմ եկած անձանց, ըստ էության, պատասխան տալու համար։

Արդյունքում, ավտոլվացման կետի մոտ հնչել են կրակոցներ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը կռվի է գնացել եղբոր հետ, հանել է զենքն ու կրակել, ինչի հետեւանքով փամփուշտը դիպել է իր եղբորը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։

 

 




Լրահոս